Գյումրիի օրվա առթիվ փոխվում են Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրանացքների օգոստոսի 25-26-ի չվացուցակները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Գյումրու օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել օգոստոսի 25-26-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Այսպես, օգոստոսի 25-ին №102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23:45-ին: №100/101 արագընթաց էլեկտրագնացքի Երևանից մեկնելու ժամը մնում է անփոփոխ՝ 09:40, սակայն Գյումրիից այն կմեկնի 23:15-ին՝ 17:10-ի փոխարեն:

Օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը Գյումրի ժամանելու է 11:00-ին՝ 11:16-ի փոխարեն:

Իսկ օգոստոսի 26-ին չեղարկվում է №103 Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը:

«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Այս թեմայով
am