Գեղահովտում սատկելուց առաջ կովին մորթել են, միսը՝ վաճառել. կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում սատկելուց առաջ սիբիրյան խոցով վարակված կովին մորթել են և վաճառել շուրջ 38 ընտանիքի: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից:

Հայտնի է, որ ովքեր սնվել են այդ մսով, տեղափոխվել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց:

Նշվում է, որ կովի տերը հրաժարվել էր պատվաստել կենդանուն, ինչն էլ դարձել է հիվանդության պատճառ:

Սյունիքի մարզում երեկ գրանցվել էր նաև խոզերի շրջանում սիբիրախտի դեպք, որի առնչությամբ լաբորատոր փորձաքննություն է կատարվում:

 

Այս թեմայով
am