Թրամփն Apple-ին կոչ է արել հեռանալ Չինաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի օգնի Apple-ին, եթե ընկերությունն իր արտադրությունը դուրս չհանի Չինաստանից:
«Ես կարող եմ օգնել Apple-ի նման ամերիկյան ընկերություններին, մինչև նրանք կանեն այն, ինչ պետք է անեն՝ հեռանան Չինաստանից»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում օգնությունը կլինի կարճ ժամանակով:
«Եթե ես չօգնեի նրանց, ապա նրանք մեծ խնդիրներ կունենային»,- շեշտել է ամերիկացի առաջնորդը՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպման ժամանակ:

Այս թեմայով
am