Սասնա ծռերից Սմբատ Բարսեղյանը կմնա կալանքի տակ

Սասնա ծռեր խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը կմնա կալանքի տակ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց խմբի գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը:

Ավելի վաղ խմբի անդամի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու համար:

Միջնորդությանը դեմ էին արտահայտվել ինչպես մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, այնպես էլ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների կանայք:

Այս թեմայով
am