Պարտավոր ենք ստեղծել տնտեսական այնպիսի ժառանգություն, որը հաջորդ սերնդին «վատի» ու «վատագույնի» առաջ չի կանգնեցնի. պատգամավոր

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կգա մի օր, երբ կառավարող ուժը կնախաձեռնի քննարկում Մեծամորի ատոմակայանի փակման թեմայով: Շատերը ուրախ կլինեն, քանի որ ՀԱԷԿ-ը, ինչպես ցանկացած հզորություն 24/7 էական ռիսկայնություն ունի:
Քննարկումը թեժ է լինելու, որովհետև դա նաև էներգետկ անվտանգության խնդիր է:
Բանիմաց կառավարությունը ոչ թե ժողովրդահաճո որոշում կկայացնի՝ ապավինելով միայն սեփական վարկանիշը ու քաղաքական աջակցությունը, այլ, կբխի ողջ հանրության ու ազգային անվտագության շահերից:

Մյուս կողմից, մենք՝ այսօրվա կառավարող ուժի ներկայացուցիչներս, պարտավոր ենք ստեղծել վերականգնվող էներգիայի այնպիսի հզորություններ ու տնտեսական այնպիսի ժառանգություն, որը հաջորդ կառավարող սերնդին «վատի» ու «վատագույնի» անփառունակ ընտրության առաջ չի կանգնեցնի»:

Այս թեմայով
am