Զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող հասարակության խնդիրը

Նիկոլ Փաշինյանը դեմ էր Ամուլսարի հանքի շահագործմանը կամ կասկածում էր, թե այն պետք է շահագործել, թե ոչ եւ շատ-շատերը ասում էին թե իրենք դեմ կամ կասկածում են: Նիկոլ Փաշինյանը հիմա կողմ է հանքի շահագործմանը եւ նույն արդեն մարդիկ արդեն կողմ են:

Սա զարգացման ցածր, ստորին աստիճանի վրա գտնվող հասարակության խնդիրն է, որը երկրի զարգացման հիմնական կամ գուցե միակ խոչընդոտն է: 

Մեր կողքին, մեր շուրջն ապրում են մարդիկ, որոնք չեն մտածում, որոնք տեսակետ, կարծիք չունեն, բայց նրանք հարցեր են լուծում, տեսակետ արտահայտում, բայց ոչ իրենցը, այլ Փաշինյանը, իսկ հետո կկրկնեն այլ ղեկավարինը, հետո մյուսինը:

Նիկոլ Փաշինյանը կողմ է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը եւ կարծիք չունեցողների ամբոխը եւս կողմ է մի մարդու ազատությունից զրկմանը, որի կառավարման տարիներին ամենալավն է ապրել:

Վարչապետն ասում է, որ մարդկանց փռելու է ասֆալտին եւ նրա թիմակիցները, համախոհները չեն շտապում ասել՝ սիրելի վարչապետ մենք փողոց էինք դուրս եկել, քանի որ ասում էիր, թե մեզ ասֆալտին են փռել եւ մենք դրա դեմ բողոքելով դուրս եկանք փողոց, քեզ բերեինք իշխանության, հիմա ինչո՞ւ ես մարդկանց ասֆալտին փռում: Չեն ասում, բայց շտապում են իրենց աջակցությունը հայտնել նաեւ այդ հարցում:  

Նիկոլ Փաշինյանը եթե հայտարարի, թե կողմ է Ստոմբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ապա նույն այդ մարդիկ կողմ կարտահայտվեն, եթե վարչապետը հայտարարի, թե ֆուտբոլը Հայաստանում պետք է արգելվի, ապա նույն այդ մարդիկ իրենց անվերապահ աջակցությունը կհայտնեն եւ կբերեն հազարավոր փաստարկներ, թե ինչու է ճիշտ իրենց սրտի վարչապետը:

Անվերապահ աջակցություն հայտնողները մեր երկրի զարգացման խոչընդոտն են, բայց նրանք շարքային քաղաքացիներ չեն միայն, նրանք նաեւ պատգամավոր են, նախարար, վարչության պետ, անգամ ատամնատեխնիկ:

Կարճ ասած, նրանք ամբոխ են եւ կապ չունի, թե այս պահին նրանք 650 հազար են, 65 հազար, թե վեց հոգի: Ամբոխը ժողովրդից տարբերվում է, նրանով, որ չի մտածում, այլ հուզական բարձր վիճակում գտնվելով կամ կրթական ցածր աստիճան ունենալով առանց երկար կամ կարճ մտածելու կրկնում է իր առաջնորդին, կիսում նրա մտքերն ու հայտարարությունները:

Եւ երբ երկրի ղեկավարը հենվում է այդ ամբոխի աջակցության վրա երկիրն ունենում է խնդիրներ եւ թաղվում այդ խնդիրների մեջ: Երկրի ղեկավարը պետք է հեռու մնա ամբոխից, չհենվի նրան վրա, թույլ չտա, որ ամբոխն իր արձանները կառուցի, իր անունով օղիներ եւ դեզադորներ արտադրի:

Երբ այս կամ այն հարցը սկսում են լուծել նրանք, ովքեր այդ հարցից ոչինչ չեն հասկանում, այլ միայն կրկնում են այն, ինչ լսել են իրենց սրտի առաջնորդից, ապա ամենուր խնդիրներ եւ հարցեր են առաջանում, ընդ որում, առանց լուծումների:

Գեղամ Նազարյան

Այս թեմայով
am