Կանեւսկոյի զանգը՝ Սեյրան Սարոյանին. Իրավապահները պաշտպանել են գեներալին. մանրամասներ

«Ժամանակ»-ը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ:

Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը և ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանևսկոյի ժամանման մասին:

Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով և միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Այս թեմայով
am