Կրեմլում գնահատել են Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:

Պեսկովը հայտարարել է, որ հնարավոր հանդիպման մասին ոչ մի նախագիծ չեն ստացել:

Նա հավելել է, որ իրավիճակն ունի ավելի շատ հարցեր, քան պատասխաններ:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ չկան մանրամասներ «Նորմանդյան ձևաչափով» հանդիպման ժամկետների հետ կապված:

Այս թեմայով
am