Նոր Զելանդիայի բնակիչներին ահաբեկել է արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված «ձեռքը»

Նոր Զելանդիայի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից

Վելլինգթոն քաղաքի բնակիչները սարսափած են արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված դեմքով հսկայական ձեռքից, հաղորդում է Daily Mail-ը:

Մոտ 5 մ բարձրությամբ քանդակը, որը ստացել է «Քվազի» անվանումը, ստեղծվել է 2016-ին նկարիչ Ռոննի վան Հուտի կողմից ֆրանսիացի դասական Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքի հայտնի Քվազիմոդո հերոսի հիշատակին եւ երկուշաբթի ուղղաթիռի միջոցով տեղադրվել պատկերասրահի տանիքին:

«Քվազին» կշռում է 400 կգ, քանդակի ստեղծման համար ծախսվել է 39 հազար ֆունտ սթերլինգ:

Սկզբում քանդակը տեղադրվել էր Քրայսթչըրչում արվեստի պատկերասրահի տանիքին:

Երկրի բնակիչները ստեղծագործությունը սարսափելի եւ վրդովեցնող էին անվանել:

Քանդակից իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ սոցցանցերի օգտատերերը՝ նշելով այն հիշեցնում է կենդանացած գիշերային մղձավանջ:

Իսկ որոշ օգտատերեր նաեւ հայտնել են, որ Քվազիի դեմքը հիշեցնում է նախագահ Դոնալդ Թրամփին եւ անգամ Ադամս ընտանիքի որոշ անդամների:

Այս թեմայով
am