Արագածոտնի մարզպետը դեպքի վայրից մանրամասներ է հաղորդում Արայի լեռան մոտ տարածվող հրդեհից

Ինչպես տեղեկացրել էինք, Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր։

Կրակը հարակից համայնքների այգիներ հասե՞լ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տալ, Արագածոտնի մարզպետը պատասխանել է․

«Այգիներին չի հասել, կարողացել ենք ջրով կանխել այգիների հրդեհվելը։ Կրակը մի քանի տեղերով լեռան տարբեր հատվածներում է»։

SHANTNEWS-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ ի՞նչ տարածք է այրվում՝ ծառե՞ր են, թե՞ թփուտներ։

«Մութ է, չի երևում հստակ։ Բայց, կարծես թե, հա՛մ ծառեր են, հա՛մ թփուտներ»,- պատասխանել է Դավիթ Գևորգյանը։

 

Այս թեմայով
am