«Դիմադրական շարժումը մեծանում է»․ Սարյանի պուրակում բնապահպանները քննարկում են պայքարի նոր տարբերակներ

Հայկական բնապահպանական ճակատը Սարյանի արձանի պուրակում ժամը 19։00-ից հանիային քննարկում է սկսել՝ հստակեցնելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի գործողությունները։

ՀԲՃ ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը նշեց, որ ի նշան բողոքի տարբեր գործողություններ արդեն սկսվել են, որոշ մարդիկ պաշտոններից են հրաժարվում ակմ պաշտոնյա լինելով՝ անհամաձայնություն հայտնում իշխանությանը, որոնք, ըստ նրա, քաղաքական հստակ ուղերձ պարունակող գործողություններ են։


«Սա ցույց է տալիս, որ դիմադրական շարժումը ավելանում է եւ մեծանում»,- ասաց բնապահպանը։

Աննա Շահնազարյանը տեղեկացրեց, որ դիմել են իրենց սատարող միջազգային կազմակերպություններին, եւ նրանք անմիջապես արձագանքել են ու որոշել ակցիաներ անցկացնել։

Քննարկման մասնակիցներին նա նաեւ ներկայացրեց ֆլեշմոբերի մի քանի տարբերակներ, որոնք իրականացնելու են առցանց հարթակում։ Հանրային քննարկման մասնակիցները որոշեցին Ամուլսարի խնդրով հաճախակի ուղերձներ տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում, «tag» անել Փաշինյանին նույն խնդրով գրառումներում։

Բնապահպանը նշեց նաեւ, որ Սարյանի արձանի պուրակում կազմակերպվելու են ամեն օր՝ նույն ժամին՝ 19։00-ին։

Այս թեմայով
am