Պուտինը հաճոյախոսել է Բրիջիթ Մակրոնին և Ֆրանսիայում երկար մնալու առաջարկ ստացել (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաճոյախոսել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Кремлевский пул РИА» թվիթերյան էջում, որում լսվում է՝ ինչպես են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները խոսում աշխատանքի մասին, ինչից հետո Վլադիմիր Պուտինը հաճոյախոսում է Բրիջիթ Մակրոնին:

«Դուք դեմքի հրաշալի գույն ունեք»,- ասում է Պուտինը, ինչին ի պատասխան Բրիջիթ Մակրոնը ժպիտով ասում է. «Դուք պետք է երկար մնաք այստեղ»:

Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա էր ժամանել մեկօրյա այցով: Բարձր մակարդակի բանակցություններն անցկացվել են Մակրոնի պաշտոնական ամառային նստավայրում՝ Ֆորտ դե Բրեննգանսոնում:

Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի արդի հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը:

Այս թեմայով
am