«Փյունիկի» դարպասապահը հրավիրվել է Չեռնոգորիայի հավաքական

Չեռնոգորիայի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում կմրցի Չեխիայի հավաքականի հետ:

Չեռնոգորիայի ազգային հավաքականի հայտացուցակում ընգրկվել է նաև «Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչը, հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը:

Չեռնոգորիա - Չեխիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Երևանի ժամանակով 22:45-ին: 

Չեռնոգորիայի հավաքականը սեպտեմբերին 5-ին նաև ընկերական հանդիպում կանցկացնի Հունգարիայի հավաքականի հետ:

Այս թեմայով
am