Հաջորդ տարի 21 նոր փոքր դպրոց կկառուցվի զրոյից՝ գյուղական տարբեր համայնքներում. Արայիկ Հարությունյան

Հաջորդ տարի 21 նոր փոքր դպրոց կկառուցվի զրոյից՝ գյուղական համայնքներում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով, արդեն ցանկը կա, դպրոցները տարբեր մարզերում են կառուցվելու, նախկինում նման աննախադեպ ծավալի աշխատանքներ չեն իրականացվել:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբեմն խնդիր է լինում հեռավոր գյուղերում պատշաճ կրթական մակարդակ ապահովելու հարցում, նաեւ այդ դպրոցներում քիչ են աշակերտները:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ խնդիրների լուծման մի քանի մոդելներ կան, որոնցից մեկը հեռավար ուսուցումն է. «Կա կենտրոն, որտեղ հավաքվում են մասնագետները: Այն դպրոցներում, որտեղ կա ուսուցչի կարիք, եւ տվյալ դասաժամին տեսակապի միջոցով իրականացնում են դասը: Կարող են դասացուցակները սինխրոնացվել եւ միաժամանակ մի քանի դպրոցներում անցկացնել այդ դասը: Կա նաեւ այլ մոդել, որ մոտիկ գյուղերի աշակերտներին, օրինակ 5-րդ դասարանցիներին միացնել եւ միասնական դասարան ձեւավորել:

Այս թեմայով
am