Անբարոյականի ծնունդ են, օջախ, հերումեր չունեն. Գեներալ Սեյրանը վերադարձել է Հայաստան

Գնացել էի ԱՄՆ բուժվելու, 5 ամսվա կուրս եմ ստացել, երկու ամիս պետք է օրգանիզմս հանգստանա: Հիմա շարունակում եմ գտնվել բժիշկների վերահսկողության տակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ ներողություն խնդրեց հագուկապի համար:

Սարոյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է կյանքն ԱԺ-ում առանց իրենց. «Շատ վատ երևույթներ են սկսվել: Ամբողջ ազգը հելավ կանգնավ, թավշյա հեղափոխություն եղավ, որ ամեն ինչ լավ լինի, բայց տեսնում ենք, որ սաղ բամբասում են, որ սայտը մտնում ես, քֆուր ու քյաֆար է, բոլորին պախարակում են: Մի երկու անգամ իմ մասով էլ են գրել: Ով են դրանք էլի: Խնդրում եմ լրագրողներին, որ ստուգեն, թե ում են հետաքրքիր ազգի գեներալներին, արվեստագետներին փչացնել: Ինչ է մեր ուզածը, ուր ենք  գնում»:

Նախկին պատգամավորը հիշեցրեց մի քանի առաջ իր կողմից ասվածը․ «Ես այն ժամանակ ասում էի, որ մի քանի ամիս հետո սկսելու են Նիկոլին քլնգել: Ինչու մենք չենք կարողանում իրար սիրել: Լրագրողները մեր ազգի ինտիլիգենտցիան են: Ես ձեր գործը հարգում եմ: Իսկ էսօր Հայաստանում մի հատ մթնոլորտ է, որ բոլորն իրար թշնամի են: Առանց իմանալու, հարցնելու սուտ հրապարակումներ են անում: Գրում են, որ մտան տուն ու գետնին պառկեցրեցին գեներալ Սեյրանին: Նման բան չի եղել։ Մեր տանը խուզարկություն չի եղել: Ինչու պետք է խուզարկեն: Սա օջախ է, իմ տունը, երեխեքը: Որտեղ եք լսել, որ օջախում ռազբորկա անեն: Էնքան անբարոյականի ծնունդ են, որովհետև օջախ, տուն, հեր ու մեր չունեն: Ինչ ռազմբորկա: Իմ տունը ռազբորկի դաշտ չէ»:

Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ Սարոյանի տանը ռազբորկա է եղել, ոստիկանությունն օպերացիա է իրականացրել։

Սարոյանն ասաց, որ ոստիկաններն իրենց տուն չեն մտել։

Այս թեմայով
am