Ապօրինի որս՝ Արմավիրի մարզում. մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի որսի վերաբերյալ հերչթական տեղեկությունն է հրապարակել: Տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գրված է. «Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։

Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։ 
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են»։

Այս թեմայով
am