Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ինքնասպանության փորձ է կանխվել

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Մհեր Ե.,  ծնված 1989 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք: 

Այս թեմայով
am