Լուկակուն համոզում է Ալեքսիսին տեղափոխվել «Ինտեր»

Միլանի «Ինտերի» նորեկ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը տեղափոխվի «Ինտեր», հայտնում է Daily Mail-ը:

«Ինտերը» մտադիր է Ալեքսիս Սանչեսին ձեռք բերել մեկ տարվա վարձակալությամբ։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 20-ին բուժզննում կանցնի իտալական ակումբում:

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Այս թեմայով
am