Իշխանություն ունենալը միայն սելֆիներն ու տնտեսական ֆորումներ կոչվող շոուները չեն, նաև բնապահպանական խնդիրներն են ու արբիտրաժի վտանգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այո, իշխանություն ունենալը գայթակղիչ բան է, բայց դա միայն վայելք չէ, դա նաեւ պատասխա­նատվություն է, որոշումներ կա­յացնելու, խնդիրներ լուծելու կամք եւ արիություն:

Իշխանություն ունենալը միայն սելֆիները չեն, ոչ էլ տնտեսական ֆորումներ կոչվող շոուները, որի ժամանակ տվյալ մարզի տնտեսվարողները «դախլաներ» են դնում ու ցուցադրում իրենց ստեղծածը` հրավիրելով, որ վարչա­պետն ու իր թիմը համտեսեն ու հիանան իրենց արտադրանքով: Իշխանությունը նաեւ բնապահպա­նական խնդիրներն են` մի կողմից ակտիվիստների բողոքի ակցիանե­րը, մյուս կողմից` տնտեսական շահն ու արբիտրաժի վտանգը` միլիոնա­վոր դոլարների տույժ-տուգանքների տեսքով:

Այս թեմայով
am