Յուվենտուսը միացել է Նեյմարի համար պայքարին

Armsport.am-ը գրում է․

 

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով ու այս տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկով հանդես կգա։

Թուրինյան ակումբը միացել է 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին ու արդեն բանակցություններ է անցկացրել ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հաղորդում է Globo Esporte-ն։  

«Բյանկոներիների» ղեկավարությունը դիտարկում է գործարքում Պաուլո Դիբալային ներառել, որի նկատմամբ փարիզցիները հետաքրքրություն են ցուցաբերում։

Ավելի վաղ ակումբներն արդեն քննարկել են արգենտինացու տրանսֆերի հավանականությունը, հիմա բանակցում են Նեյմարի շուրջ։

Բրազիլացուն հավակնում են նաև «Բարսելոնան» ու «Ռեալը»։

Այս թեմայով
am