Փորձեց փափուկ բարձ դնել Ամուլսարի հանքին դեմ հանդես եկողների գլխի տակ, կարտ բլանշ Նիկոլին, հայ ժողովրդին հերթական անգամ ձեռնոց նետվեց. կարծիքներ Փաշինյանի ելույթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որ վերաբերում էր Ամուլսարին, հիմնականում բացասական արձագանքի է արժանացել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից:

Tert.am-ը ներկայացնում է վարչապետի հայտարարության վերաբերյալ մի շարք օգտատերերի գրառումները:

Karen Antashyan

Հեղափոխության քելեխն իմ համար տվիր էսօր, ձյաձ: Խոստանում եմ այսուհետ այդ բառն օգտագործել միայն չակերտներում և իբրև հեգնախառը մետաֆոր` հղվելով մի գերիրապաշտական մանրապտումի, որ եղել է մեր ջահել օրերում և թանկ է նստել մեր վրա ավելի, քան էն փայտե գեղեցիկ ու աստվածատուր ձին` տրոյացիների: 

Tigran Harutyunyan

Նիկոլ չգիտեմ վարկանիշդ արդեն քանի տոկոսով էր իջած, քիչ առաջ իջավ եւս 30 տոկոսով։ Եթե ձգես մինչեւ ընտրություններ, պատրաստվիր կեղծել

Arman Gharibyan

Ահավոր տհաճ է Նիկոլի ստերը լսելը, բայց հաճելի է կարդալ մեկնաբանությունները. Մարդիկ նրան չեն հավատում։

Արմեն Գրիգորյան

Նիկոլը 400.000 դոլար պետական բյուջեից ծախսելով ապացուցեց, որ Սերժի ժամանակ Ամուլսարի փորձաքննությունը ճիշտ է արվել։

#Հիվանդը_առողջ_է 

Կարապետ Մանուկյան

2900 մետր բարձրության վրա 350մլն տոննա մահացու թույն են ուզում լցնել, հենց Սևանի վերևը, ու դրած համոզում են իբր անվտանգ ա։ Ընդհանրապես ստելն ու մանիպուլացնելը հաճախ ա օգտագործել էս իշխանությունը, բայց էս լրիվ սաղին էշի տեղ են դրել։

#ամուլսարը_սար_է_մնալու 

Լևոն Գալստյան

Քննչական կոմիտեի նախագահը փաստորեն բնապահպանական եզրակացություն է տալիս Հայաստանում։ Տեսնե՞ս որ օրենքի շրջանակներում։ 

Սևակ Մամյան

Կառավարությունն ինչքան պարզունակ պետք ա լինի, որ գործող հանքերին բարձր բնապահպանական չափանիշների բերելու միակ ձևը երբեք հանքարդյունաբերական պրոեկտ չիրականացրած ինչ-որ ընկերության թույլատվություն տալով պատկերացնի։ 

Miqayel Margaryan

Նիկոլի 1 ժամ ավել խոսելուց հասկացանք, որ Լիդիանը անգրագետ կիսատ-փռատ ընկերություն է, որ մեկ հարցի շուրջ կարա 16 բացթողում անի!!! Բաաայց!!!!))) Կառավարությունը, Քննչականը և Էլարդը ԿՀՍԿԵՆ, որ Լիդիանը բնապահպանական նորմերը կատարի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ մակարդակով!!!))))

Փաշինյան ջան, քո օգնական-դեպուտատները (ըստ նրանց հայտարարության) մեկ տարվա մեջ գեթ մեկ նորմալ մասնագետ չգտան երկրում և դու ստիպված Լիբանանից փորձագետ կանչեցիր, 400.000$ տվեցիր, որ 2 ամիս ընդամենը ուրիշի գրած թղթերը ուսումնասիրի: Կարող ա՞ բյուջեի հաշվին պիտի դրանց տարիներով ստեղ պահես, որ Լիդիանի համար խորհրդատու և Կառավարության համար Հսկիչ լինի:

Էհ, Նիկոլ-Նիկոլ((( 

Artak Kirakosyan

Քննչական կոմիտեի եզրակացության հիման վրա բնապահպանական և տնտեսական որոշում կայացնե՞լ։

Խոսք չունեմ։

Տիգրան Արեգունի

Նիկոլի ելույթից ստացած աբսուրդային տպավորությանս մասին։ Մենակ մի կետ ասեմ, մնացածը արդեն երկրորդային է։ Ինչո՞ւ չի կարելի իր նշած բնապահպանական նորմերի բարձր նշաձողը սահմանել և մյուսներին պարտադրել առանց Ամուլսարը որպես օրինակ ունենալու։ Էդքան լծակ չունե՞ն, թե՞ դուխ։ 

Արման Հայրապետյան

Լսո՞ւմ եք ինչ ա ասում ժողովրդի վարչապետը։ Քիչ ա մնում ապացուցի, որ Ամուլսարը ոչ միայն վնաս չի, այլ նաև օգուտ ա Սևանին, Ջերմուկին և ընդհանրապես մեր էկոհամակարգին։

Հեսա իրենց դաշինքի պատգամավորները էլ հերթով կմոռանան, որ իրենք դեմ են եղել ու կսկսեն իր ասածների առաջ բրդել։

Արդար ա, որովհետև

#սաղՍերժնամեղավոր 

Armenuhi Vardanyan

Ավելի անկեղծ չէ՞ր լինի, որ պարզ ու հստակ հայտարարեր, որ հանքի շահագործմանը դեմ չէ, նստել հեքիաթ է պատմում, որ ի՞նչ լինի․․․Ասում են՝ եթե 0,1 տոկոս վնաս է հանքը, այն չի շահագործվի․․․․Հիմա ի՞նչ, առաջիկայում քանի՞ միլիոն են պետական բյուջեից ծախսելու, որ ցանկալի արդյունք ստանան և ապացուցվի, որ անգամ 0,1 տոկոսի վնաս չի տալու։ 400,000 դոլար տվեցիք Էլարդին, հիմա մյուսին ինչքա՞ն եք տալու։ Որպես հարկատու մենք ինչու՞ պետք է հարյուր հազարավոր դոլարներ տանք, որ արդարացնեք ձեր անկարողությունը՝ հանքի շահագործման դեմն առնելու համար։

Առանց ռիսկերի, հանքեր չեն լինում։ Չկա նման բան։ 0,1 տոկոսը հաշվեք գրպաններում դրած։ 

Babken Harutyunyan

Նիկոլը հին սովորության համաձայն փորձեց փափուկ բարձ դնել Ամուլսարի հանքին դեմ հանդես եկողների գլխի տակ: Չստացվեց ու այլևս չի էլ ստացվելու` մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում Նիկոլի կեղծ խոստումների և դառը իրականության 《պտուղները》:

Ամուլսարի հանքի շահագործմանը կանաչ լույս վառելով և ընդդիմացողների դեմ ուժ կիրառելով` Նիկոլը բացեց իր կառավարման մի նոր էջ, որի 《պտուղները》 քաղել ենք տասնամյակներ շարունակ:

Տեղափոխության անկման հաջորդ մեծ կայարանը ` Ստամբուլյան կոնվենցիա:

Հայկ Մանասյան

Ամուլսարի հարցում եթե Փաշինյանը չի ստում կամ չէր ստում, ապա ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈւՄ և ՀԱՆՐԱՔՎԵ...

Սրանք (համապետական հարցերի լուծման) իր առաջ քաշած և որդեգրած սկզբունքներն էին:

Եթե հրաժարվում է, ուրեմ թող պատրաստվի համապատասխան վերաբերմունքի:

P.S. Կորպորացիաները/Մեծամեծերը Քենեդու նման տղուն գյուլլեցին: Նիկոլն ո՞վ է նրանց առաջ: 

Lusine Haroyan-Dallakyan

Փաշինյան Նիկոլ, քանի որ դուք ուրիշ ոչնչի ընդունակ չեք, բացի ցածրագույն մակարդակի էքսկուրսավար աշխատելուց, առաջարկում եմ յուրօրինակ էքսկուրսիա կազմակերպել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար ու պատմել, թե ոնց գործարք կնքեցիք Սերժի հետ, ոնց խաբեցիք մի ամբողջ ժողովրդի և ոնց հաջողեցիք հասարակության մի ստվար զանգվածի վերածել զոմբիի:

Դա հաստատ ձեզ մոտ ավելի լավ կստացվի, քան Երևանը ներկայացնելը: 

Mikayelyan Rozi

Փաշինյանի լայվը նայելուց տպավորություն է ստեղծվում որ ոչ միայն Ամուլսարի շահագործումը վտանգավոր չի, այլ նույնիսկ օգտակար է...

#Բոլոլա #levelup  

Vahan Ishkhanyan

Փաշինյանը սա՞ է ասում. եթե Ամուլ սարը չբացվի, մյուս հանքարդյունաբերությունները շարունակելու են աղտոտել շրջակայքը, եթե բացվի՝ չեն աղտոտի։

Այսինքն, Ամուլ սարի հանքի բացումը երկրի բնապահպանական ձեռքբերումն է լինելու։ 

Vladimir Martirosyan

Live-ի ամբողջ ընթացքում մի բան էի մտածում:Աստված չանի մեր երկիրը ավելի լուրջ խնդիրների ու մարտահրավերների առաջ կանգնի .ուղղակի աստված չանի: 

P.S. Լիդերության տեսությունը իրան խառակիրիա անում: 

Տիգրան Արեգունի

Նիկոլի ելույթից ստացած աբսուրդային տպավորությանս մասին։ Մենակ մի կետ ասեմ, մնացածը արդեն երկրորդային է։ Ինչո՞ւ չի կարելի իր նշած բնապահպանական նորմերի բարձր նշաձողը սահմանել և մյուսներին պարտադրել առանց Ամուլսարը որպես օրինակ ունենալու։ Էդքան լծակ չունե՞ն, թե՞ դուխ։

Arpi Makhsudyan

Ճիշտ այն սկզբունքայնությամբ ու հետեւողականությամբ, ինչպես օլիգարխները ու հանցագործները փռվեցին ասֆալտին, ինչպես արդարադատության համակարգը բարեփոխվեց, ինչպես գնահատական տրվեց նախորդ իշխանություններին, ինչպես բարեհաջող արվեց ու փայլուն ավարտվեց ամպագոռգոռ վեթինգը, այ էդքան սկզբունքային չեն աղտոտվի Ջերմուկի ու Սեւանի ջրերը։

#ֆու

Varaz Syuni‎ 

Նիկոլ - դուրս արի ժողովրդի/ լրագրողների առաջ խոսա,այլ ոչ թաքնվիր ֆեյսբուքյա՛ն live-ի հետևում: «Ժողովրդի» վարչապետ: 

Angela Nalbandyan

Եվ, այնուամենայնիվ, ես տենց էլ չհասկացա` էդ 400 հազար դոլարը մենք ինչի էինք Էլարդին պարտք:

#վերահսկելի #կառավարելի #կանխատեսելի 

Ara Arayan

"Ամուլսար" օպերացիան նմանվում է "Էլեկտրիկ Երևանին", ինչի արդյունքում 15 միլոնով պետությունից գնված էներգոհամակարգը ռուսները խուճուճ սխեմաներով վաճառեցին անհասկանալի գնորդի։ ՀՀ ն այդ գործարքից ոչինչ չշահեց։

Հիմա վարձու ակտիվիստները շուխուր ու մասխարա կանեն, իշխանությունն էլ կասի, դե սիրելի ժողովուրդ ջան, հանուն ձեր սիրո և ձեր կամքով, պարտք մարտք վերցնենք տանք Լիդիանը գնա։

Հետո տեղական ուրիշ գայլեր շահագործման պատրաստ հանքը կշահագործեն։

Կարճ ասած, քցում հայկական ձևով։

Բայց վերջին տաս տարում երկրին ինչ վնադ տվել են, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ձեռքով են արել։

Վայ հայեր հայեր, ակտիվիստ հայեր... 

Apres Zohrabyan

Ենթադրում էին, որ Չինարիի գնդակոծության անհնարինության մասին կեղծ լուրը կկտրի Ամուլսարը, բայց չստացվեց ու ստիպված էր

Աղունիկ Հակոբյան

Եթե այս մեկ ու կես տարվա իրադարձությունների ընթացքում տեսնեի, որ մեր կառավարությունը ստիպում է հանքարդյունաբերողներին շահագործել անվտանգ հանքեր կամ էլ մեղմացնում է դրա հետևանքները և չի թողնում որ պոչանքները աղտոտեն շրջակա բնակավայրերը, գուցե վստհեի Լիդիանին և ամեն գնով նրա թերությունները ծածկող վարչապետին։ Բայց ինչպես մյուս նախկինների դեպքում է լինելու , արժի հիմա պայքարել, այն չբացելու համար։

 Tehmine Yenoqyan

ժողովուրդ ջան մոռացեք, շատ էլ որ գրել կարդալ գիտեք, Էլարդի փաստաթուղթը մենակ Նիկոլն ու քննիչներն են կարդացել, հասկացել, էն Էլ Լիդիանի կողքից հուշումներով, ուղղորդմամբ։

Kristine Armenakyan

էսօր վարչապետի մամուլի խոսնակը լրագրողների հետ շփվելուց հետո մանրաքայլ հեռանում էր էս բոլոլայից, մեկ էլ` տարիքով մի կին ամբողջ ուժով բղավեց` Ամուլսարը սար է մնալու, ու պետք ա տեսնեիք, թե ինչ դեմքի արտահայտությամբ խոսնակը թեքվեց ու նայեց էդ կնոջը. տենց, սովորաբար, նայում են, երբ ուզում են ասել` իյա, իրո՞ք կամ եկել ես ստեղ մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես: ((

Vahram Soghomonyan

Հայաստանի բոլոր հանքային ընկերությունները անկեղծ համոզված են, որ եթե իրենց դեմ մարդ է ցույց անում, ուրեմն նրան վճարել է մյուս հանքի տերը:

Այսօր ցավոք դա ու նման այլ փաստարկներ լսեցինք վարչապետից:

Հարցրեք, թե ինչու հեռացրին բնապահպանության տեսչության պետ Արթուր Գրիգորյանին:

Մեկ էլ հարցրեք, թե ինչու է «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասն անտեղյակ

Հայաստանի քաղաքացիական շարժման ծագումնաբանությունից:

Էսօրվա տեքստը շատ ծանոթ էր, բայց տպավորություն ստացա, որ վարչապետն ինքն իրեն է համոզում:

Tigran Khzmalyan

«Հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի”՝Փաշինյան:

«Տա՞նք», թե՞ «տամ»… Պատասխանատվությունը հոգնակի՞ է, թե՞ եզակի։ 

Koryun Simonyan

Փաստորեն Ամուլսարի հանքը Սևանի համար նույնքան վտանգավոր ա, որքան միջին վիճակագրական Ջորի լվացող քաղաքացին: Չէէէ, ինձ հաստատ գժի տեղ են դնում:

Հերմինե Մկրտչյան

շուտով 1,5 ժամանոց լայվ էլ դատական համակարգին կնվիրի, վերջում կասի՝ ներկայիս դատական համակարգն իր կոռուպցիոներներով հանդերձ, չի խոչընդոտում արդարադատության իրականացմանը 

Վախթանգ Սիրադեղյան

Ընդդիմությունը վերջին 10-15 տարում անընդհատ պայքարել է հանքարդյունաբերության դեմ, այն բանի դեմ, որպեսզի մեր երկիրը վերջնականապես չվերածվի զարգացած երկրների հանքային կցորդի: Ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած Փաշինյանը մեկուկես տարում ոչինչ չարեց, որպեսզի վերափոխի տնտեսության զարգացման մոդելը: Ընդհակառակը, վերջինս շարունակեց տնտեսական հաջողությունների ցուցանիշների թմբկահարումը, և այսօր կանգնեց կոտրած տաշտակի առջև: Եվ եթե չկարողանա փոխել իր մտածողությունը՝ այն, ինչ հորդորում էր ՀՀ քաղաքացիներին, 2050 թվականին իր պատկերացրած երկիրը երբեք չենք տեսնի:

Gayane Sargsyan

Սաղ ճիշտ է։ Կարտ բլանշ Նիկոլին։ Հիմա ժամանակն է, որ Լենա Նազարյանը, Զոլյան Միկան, Էդգարը Առաքելյան, էլ ո՞վ կար ընտեղ, մանդատները վայր դնեն եւ առաջնորդեն քաղաքական/քաղաքակիրթ ընդդիմությանը։ 

Արմեն Գրիգորյան

Ուրեմն խոշոր հաշվով սա է։

Ժողովուրդ ջան, նախքան 2018 թվականի դեկտեմբերի 9-ը, ասել է այ սա, սա և սա։ Դրանից հետո եղել է ընտրություն և ընտրվել է։ Այսինքն 2018 թվականի մայիսի 9-ից հետո երբեք չի ասել որ Ամուլսարը հանք չի դառնա։ Այնպես, որ կա 260,0 հազար դոլարով ավելի թանկ փորձագիտական եզրակացություն տվող կազմակերպություն, որն այդպես էլ, վստահություն չներշնչեց մեր էմոցիոնալ և ընդիմադիր բնապահպան մարդուն։

Եվ ուրեմն, կեցցե նոր հանքավայրը, կեցցեն մեր ջերմուկցիները և նրանց երեխաները, որ ապրելու են կառավարվող ռիսկերի պայմաններում։

Վիրահատությունը լավ անցավ, բայց հիվանդը մահացավ։

#Հիվանդը_առողջ_է։ 

Վահագն Ավագյան

Մի քանի տարվա կյանք ունեցող օֆշորային կազմակերպությունը և մի քանի ամսվա կյանք ունեցող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանքի շահագործումը համեմատում են ճանապարհի, կամ շենքի հետ ու նման մանիպուլիացիայով փորձում են արդարացնել իրենց տեսակետը ու առաջիկա 500 տարում պատրաստակամություն են հայտնում չեզոքացնել հանքի վատ հետևանքները։

Մի հարց առհասարակ շատ հետաքրքիր է․

ինչու՞ է ամեն նոր բացվող հանքի ձեռք առած անվտանգության ու բնության վերականգնման միջոցները աշխարհի ամենաժամանակակիցն ու ամենաարդյունավետը, իսկ արդեն գործող հանքերի շուրջը բնությունը առհավետ ոչնչացվել է։

Այս հարցի լուծողը որևէ Նիկոլ կամ Լադիմիր Լադիմիրիչ չէ, այլ հայ ժողովուրդը և մասնավորապես ազդակիր համայնքները։ Մեկ տարվա ընթացքում հնարավոր էր օրենսդրական փոփոխություններով ամրագրել համայնքի որոշման առաջնահերթություն ամեն տեսակի ներկայացուցչական իշխանության որոշման նկատմամբ և վերացնել արտաքին ճնշումները՝ հղում անելով ժողովրդի կամքին։

Բայց մեր նեոՀՀԿականները որոշել են, որ ամեն ինչ պետք է Նիկոլը որոշի, ամեն լավ բան Նիկոլն է որոշում՝ <<Տարոն սիրուն չի>>ի մոտիվներով։ Այս համակարգը ամիսների կյանք ունի և որևէ մեկը իրավունք չունի այդ հանքը բացել։ 

Արթուր Հայրապետյան

Ստի ոտքը կարճ էր, թե երկար։ Սակայն ինչ տարբերություն։

Նիկոլ, լավ էլի..

Vahe Gevorgyan

Էլարդի տրամադրած 2-րդ թուղթը կապված 16 կետերի հետ, որն ի դեպ հուշագիր ա, ընդհանրապես Էլարդի իրավասության մեջ չի մտնում, ու դա ընդամենը խորհրդատվության բնույթի թուղթ ա։ Այսինքն՝ էլարդը նման փաստաթղթ չեր տրամադրի, եթե ինչ-որ մեկը նրանցից չուզեր նման հուշագիր։

Mihran Margaryan

արա էդքան դուխ չունես ասես ես եմ կարդացե, թե բա քննչականա սենց ասել

Գարեգին Միսկարյան

Լիդիան մի ասա, մէ հրաշք կազմակերպություն ասա։

Վարդան Մամիկոնյան

Ruben Melikyan

ԵՐԵՔ ՈՒՐԱՑՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ

1) Վարչապետը դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Չգնաց։ Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ հայտնելու իր որոշումը։

2) ԱԺ դռները բաց են ժողովրդի առջև։ Սուտ։ Ի դեպ հենց այս ուրացումն էր Բաղրամյանը փակելու որոշման անմիջական պատճառը։ Դրա արդյունքում ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց։

3) Փողոց փակելը՝ որպես մարդու իրավունք։ Փաստորեն միայն «Զևսին» է կարելի։ Այս ուրացման մասով բառացի վերարտադրում եմ մոտ մեկ տարի առաջվա գրառումս.

«Հուսով եմ՝ ՀՀ հաջորդ իշխանությունները (1, 2, 5, 10 թե 30 տարի հետո՝ էական չէ) հստակ ու աներկբա ձևով կարգելեն ճանապարհներ փակելը։ Եթե ճանապարհը փակվում է 5-10-15 րոպեից ավելի (որքան բանուկ, այնքան՝ կարճ) ապա դա մարդու իրավունքների չարաշահում է։

Ասում եմ «հաջորդ», որովհետև, ըստ իս, ՀՀ ներկայիս իշխանությունները նման արգելք դնելու իրավունք չունեն։

«Ինչը թույլատրելի է Զևսին, թույլատրելի չէ ցլին» (Quod licet Iovi, non licet bovi) հակաիրավական սկզբունքն այստեղ կիրառելի չէ։ Փոխարենը կիրառելի է Կանտի «կատեգորիկ իմպերատիվի» չափանիշը։

Ինչպես ձևակերպել է վերը նշված Կանտը՝ Handle so, daß die Maxime deines Willens jederzeit zugleich als Prinzip einer allgemeinen Gesetzgebung gelten könne. Եվ շատ դժվար, նունիսկ անհնար է վիճել ծերուկ Կանտի հետ, եթե անգամ ստացել ես քվեարկողների 70%-ի քվեն։»

Hranush Kharatyan

Այս տեքստից ենթադրելի է, որ տիկին Նազարյանը բարեբախտաբար բավարարված չէ Ամուլսարի հանքահանության մասին պատվիրված փորձագիտական եզրակացությունից; Իսկ ի՞նչ էինք սպասում, որ նրանք ասեն՝ անվտանգ է, արեք, կամ վտանգավոր է՝ մի՛ արեք; Նրանց դա պատվիրվե՞լ է; Պատվիրվե՞լ է գնահատել հանքահանության իրական սպառնալիքների աստիճանն ու ձևերը; Նրանց պատվիրվել է ստուգել հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը, նրանք էլ պատասխանում են՝ արժանահավատ չէ՛:

Փորձագիտական եզրակացությունը կազմողները Ամուլսարում հանքահանության որոշում կայացնողներ չեն, նրանք միայն որոշման հիքում ընկած վտանգի/անվտանգության մասին դատողությունների պատասխանատուն են; Արդեն խոսուն է, որ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ: Նրանք ասում են, որ չեն գնահատված հանքահանության ընթացքի այս, այս, այս, բայց հատկապես դադարեցուց հետո հնարավոր այս, այս, այս ռիսկերը:

Այդ թվում Հայաստանի պետության վրա մնալիք մաքրման խնդիրների մեծ հավանականությունը, որոնք կարող են չեզոքացնել հանքահանության ընթացիկ եկամուտները, ինչը չարյաց փոքրագույնը կլինի, քանի որ բուն չարիքը բնակչության և միջավայրի վրա ազդող՝ շարունակվող թունավորումներն ու հետևանքները կլինեն: Սրանից էլ պարզ եզրակացությու՞ն: Զեկույցը հակասական չէ, ակնհայտ է, որ ՇՄԱԳ-ը պատշաճ չի գնահատել վտանգները, և առանց դրա բավարարել է Լիդիանի ախորժակը; Բավարարել է՝ բացասական հետևանքների պատասխանատվությունը թողնելով գործող իշխանությունների վրա: Ներկա պահի գործող իշխանությունը ԻՄ ՔԱՅԼն է, որը Ամուլսարի հանքահանության թույլտվության դեպքում այլևս չի կարողանա հղում անել ՇՄԱԳ-ի և այլևս հանրայնացված միջազգային փորձագիտական դրական կարծիքի վրա: Ցավալի է, իհարկե, որ ապուրն ուրիշն է եփել, իսկ ներկա իշխանույթունների ուսերին ծանրացել է ուտել/չուտելու որոշումը, երկու դեպքում էլ՝ հնարավոր վատ, բայց տարբեր հետևանքներով;

Hranush Kharatyan

Հույս ունեմ, որ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի մտահոգությունները ԱԺ սենյակներում զրուցողներից շատերն են կիսում: Մեծ հաշվով Ամուլսարի հանքահանության թույլտվությունը մի փորձություն է, որը շատ մոտ է Ռուսաստանի հետ գազային ճորտական պայմանագրին, այն տարբերությամբ, որ Ամուլսարի հանքահանության վտանգավոր հետևանքները շատ ավելի ցավոտ և երկարաժամկետ կլինեն:

Երկուսն էլ իրենց էությամբ գաղութային են; Երկուսի ծրագրավորումն էլ ՀՀԿ-ի հետ է եղել; Գազային ճորտական պայմանագրից այն ժամանակվա պատգամավորները ՛՛դուրս եկան՛՛ Հայաստանի պարտությամբ, և այդ պարտությունը Հայաստանի էներգետիկ միագիծ կախվածությունը դեռ երկար ժամանակ կպահի, բայց մի օր կավարտվի: Այդ այմանագիրը, սակայն, մոտեցրեց ՀՀԿ-ի վախճանը: Նրանցից ոմանք հետո մասնավոր զրույցների ժամանակ ասում էին, որ ՛՛ստիպված էին այդպես անել. քաղաքական որոշում կար՛՛; Առանց ասելու էլ պարզ էր, որ Հայաստանում ՛՛քաղաքական որոշում՛՛ ասելով նկատի է ունեցվել ոչ թե Հայաստանի շահը, այլ տնտեսական հարցերում ՀՀԿ-ի մի քանի անդամների կամքը;

Պարզից էլ պարզ է, որ Ամուլսարի հանքահանության շատ հավանական խիստ ցավոտ հետևանքները շուտ չեն ավարտվի, բայց դրա պատճառով առկա ներհասարակական զարգացումները կարող են ազդել, եթե արդեն չեն ազդել, ներքաղաքական զարգացումերին: Եթե ԱԺ սենյակներում զրուցողները դեռևս ՛՛քաղաքական որոշում՛՛ հասկացությունը չեն շփոթում ՛՛կոճակ սեղմելու՛՛ հրահանգի հետ, այլ նկատի ունեն Հայաստանի և նրա բնակչության միանգամայն հստակ և վերլուծված շահերն ու հեռանկարները, ապա մինչև ՛՛կոճակ սեղմելը՛՛ նրանք պարտավոր են Հայաստանի բնակչությանը ներկայացնել իրենց վերլուծականներն ու փաստարկները; Լառավարության անդամները և անխտիր բոլոր կոճակ սեղմողները, անկախ իրենց մասնագիտական պատրաստվածությունից, պիտի տեղյակ լինեն Ամուլսարի շահագործման վտանգի/անվանգության աստիճանին:

ՓԱՍՏԱՐԿՎԱԾ: Դրա համար նրանք օգնականներ և խորհրդատուներ ունեն, և եթե նրանց մեջ նյութին տիրապետող կամ գոնե հասկացող խելքը գլխին մասնագետներ չկան, դա միայն նրանց սնանկության բացահայտում է: Առանց վերլուծականների ու փաստարկների բանավոր հանդիպումներում ՛՛իմ կարծիքով՛՛ -ին հղում անելը միայն փաստում է այդ կարծիքի բացակայությունը: Այստեղ ՛՛իմ կարծիք՛՛ լինել չի կարող, կարող են լինել վտանգի/անվտանգության աստիճանի մասին փաստարկված գնահատականներ: ՓԱՍՏԱՐԿՎԱ՛Ծ: Եվ լրագրողներն էլ թող նրանց մեջ չփնտրեն նյութն իմացողներին, նրանք բոլորը պարտավո՛ր են նյութն իմանալ: Բոլորին է պետք ներքաշել երկխոսության մեջ: Հանրայնացնելով չիմացողների ՛՛իմ կարծիքը՛՛, կամ կարծիքի բացակայությունը, լրագրողները մեր հասարակությանը կօգնեն հասկանալ նրանց պատասխանատվության մակարդակը: 

Վարազդատ Կարապետյան / Varazdat Karapetyan

Մեր ստացած ժառանգությունը վատն է՝ տասնյակ պոչամբարներ ու հանքեր, որոնք թունավորում են մեր կյանքի ու ջրերի աղբյուրները, ձևախեղում մեր էությունը։

Առանց ռիսկերի հանքեր չեն լինում։

Անհավատալի է, որ մենք կկառավարենք ռիսկեր, որոնք մեր այսօրվա քայլերի արդյունքում մեր սերունդները կժառանգեն թթվային դրենաժների, թունաբեր անձրևների, պղծված աղբյուրների ու գետերի տեսքով։

Մեր դեմ է աշխատում համաշխարհային հանքարդյունահանող հսկա հրեշը՝ իրեն ծառայող մարդկանցով, ինստիտուտներով, ֆինանսներով, փորձագետներով...

Ու հիմա մենք կանգնած ենք ընտրության առջև՝ հետևենք հանքահենների կողմից մեզ պարտադրված մեր իսկ երկրում գործող օրենքներին և թույլ տանք հերթական երախը բացել մեր սարերում, կամ

ջարդենք ընդունված կարգն ու հայտարարենք, որ մեր երկրի տերը մենք ենք։

Էական չէ, թե ինչ ուժեր են ում սատարում, ինչ խարդավանքներ են նյութում միմյանց ու մեր դեմ։

Էականը մեր արժեքն է՝ ազատ, ինքնիշխան, անարատ երկրի ներկան։

Բնական բարոյականության օրենքը վեր է սահմանադրությունից էլ, օրենքներից էլ։

Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։

Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը։

Հիմա խնդրանքս բոլորին (հատկապես հայ մարդկանց, ովքեր կամա թե ակամա ծառայում են հանքահեններին)՝ օգնեք, որ կառավարությունը չսխալվի։ Տվեք կառավարությանն այն հիմքերը, որոնցով շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննություն պետք է անցկացվի։

Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան։

Փրկենք Ամուլսարը։

Karen Harutyunyan

Ես մեր հեղափոխական ընկերներից ակնկալում եմ գնահատական տալ այսօր ԱԺ այգին փակելուն ու ոստիկանության կողմից բռնություն կիրառելուն։ Մենք սովոր ենք էս ոստիկանական համակարգին, բայց հստակություն ա պետք մտցնել, այլևս բաժանարար գիծը քաշո՞ւմ ենք, ինչպես հին ու «բարի» ժամանակներում, թե՞ սա ուղղակի թյուրիմացություն էր ու առիթ կհանդիսանա վերջապես ոստիկանության հեղափոխական բարեփոխումներ անելու։

Voskan Sargsyan

Անցած մեկ տարի, 4 ամսում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չցանկացավ պարզել Լոռու չքնաղ անտառների ու սարերի ավերումից գոյացած, այժմ անգործության մատնված Թեղուտի հանքավայրի ,Դեբեդ գետը մեծապես աղտոտող Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի , ներկայումս չգործող Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից բնությանը պատճառված վնասների հսկայական չափերը, այդ վնասների մեղավորներին, վերջիններիս պատասխանատվության չկանչեց։ Ուրեմն ի՞նչ վստահություն կա, որ Ամուլսարի դեպքում իշխանությունը հաշվի կառնի բնապահպանական մեծ ռիսկերը, այդ հանքավայրի գործունեությունից ակնկալվող մեծ վնասները եւ ճիշտ որոշում կկայացնի։ 

Jirayr Sefilian 

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը 

Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում:

Ազգադավ և ոճրագործ ռեժիմից ժառանգած օլիգոպոլ տնտեսությունը, բնության գիշատչական շահագործումը և դրանք արդարացնող աճպարարությունը մնում են որպես քաղաքական կամքի բացակայության ու ռազմավարական կառավարման անկարողության պայմաններում ամեն գնով նախկին համակարգը և նրա նկատմամբ կառավարումը պահպանելու միջոցներ:

Գործող իշխանությունը նշված տրամաբանությամբ է մոտենում նաև Ամուլսարի հանքի շահագործման հարցին՝ շարունակելով առօրյա խնդիրները լուծել ապագան խորտակելու հաշվին և ապագայի համար անլուծելի խնդիրներ առաջացնելու գնով:

Ինչպես և նախորդ ռեժիմը, գործող իշխանությունը ևս անտեսում է ազդակիր համայնքների ձայնը, մասնագետների ահազանգները և նույնիսկ իր իսկ պատվերով կատարված փորձաքննության մատնանշած ակնհայտ ռիսկերն ու հավանական անդառնալի հետևանքները:

Խիստ մտահոգիչ է, որ ներկայիս կառավարությունը ջանք չի խնայում օֆշորային կասկածելի ծագում ունեցող ընկերությանն Ամուլսարի շահագործման լիցենզիա տալու կոռուպցիոն մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց ու կազմակերպություններին բացահայտելու հարցում իր հանցավոր անգործությունը և հանքարդյունաբերությանն այլընտրանք գտնելու ցանկության բացակայությունը թաքցնելու և դրանք միջազգային դատարանում պարտվելու ու մեծ տուգանքներ վճարելու կեղծ սպառնալիքի հեռանկարով արդարացնելու համար:

Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը: Տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունն այլընտրանք չունի: Հակառակ պարագայում երկիրը կվերածվի թունավոր անապատի:

Հանքարդյունաբերության հրեշավոր երախից երկիրն ու տնտեսությունը հանելու գերակայությունները, մասնավորապես, պետք է լինեն.

1. նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործման բացառումը,

2. բնապահպանական միջազգային բարձր նորմերի ու չափանիշների ընդունումը և դրանց համապատասխան առկա հանքարդյունաբերության գույքագրումը,

3. օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերության դադարեցումը,

4. աստիճանաբար մնացյալ հանքարդյունաբերության սահմանափակումը և դրա տնտեսական արդյունքի էական մեծացումը՝ ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն:

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կոչ ենք անում չանտեսել ազգի և պետության ռազմավարական ապագան իրական վտանգի չենթարկելու վերաբերյալ բոլոր ողջամիտ ու հիմնավոր զգուշացումները, ազդակիր համայնքների կամքը և նախկինների նման տնտեսության հիմքում չդնել գիշատչական հանքարդյունաբերությունը:

Հակառակ պարագայում Ամուլսարը, որի շահագործումը սպառնում է ոչ միայն շրջակա բնակավայրերի, այլև, Սևանը թունավորելու միջոցով՝ ՀՀ գրեթե ամբողջ բնակչությանն ու բնությանը, կդառնա նրա վերջին փորձաքարը:

Լևոն Գալստյան

Այսօրվա վարչապետի հետ քննարկումն Ամուլսարի վերաբերյալ փակ էր, նկարահանում չկար, ուղիղ եթեր չկար և ֆորմատն էլ չէր համապատասխանում նպատակին։

Մնացածը հետո կգրեմ, բայց մի բան հիմա ասեմ։ Քննարկմանը մասնակցում էր նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որը համայնքի հողերից 10 հեկտարը 2014թ-ին վաճառել էր իր որդուն 850 դոլարով, ով մի տարի անց նույն հողը վաճառել է Լիդիանին 305 000 դոլարով։ Հիմա նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նա հպարտ դեմքով եկել ու մասնակցում է վարչապետի հետ հանդիպմանը։

Սա ցուցիչ էր իմ համար։ 

Vardan Hakobyan

Նիկոլ սարգսյանը սերժ փաշինյանի արժանի փոխանորդ դուրս եկավ, նույնիսկ չի դադարում ամեն առիթով դա ապացուցել։

Hayk Grigoryan

Սենց հեղափոխություն էլ որտեղա եղել

Գարեգին Միսկարյան

Կարևորը, որ ջերմուկցիները չծխեն և հեծանիվով գնան գործի։ Էդ ցիանիդ-միանիդ, ծանր մետաղներ, դրանք բոլորը ստից բաներ են։

Արսեն Թորոսյան

հգ

Հա, ու մեկ էլ մածուն կերեք

Ara Petrosyan

Թոփ նախարար Արսեն Թորոսյանը աչքիցս ընկավ , լավ արտգործնախարար կլիներ ․․․

Nina Karapetyants

Ոնց հասկացա, ՀՀ ժողովրդին հերթական անգամ ձեռնոց նետվեց։

Առաջինը չի։

Մենք սովոր ենք։

Սովորենք և չլսված լինելուն , և անտեսված լինելուն, և բռնության ենթարկված լինելուն.......

Բայց լավ կամ վատ լուր ունեմ( ում ոնց)

Ժողովուրդը միշտ հաղթել ա, երբ միասնական ա եղել, սա զուտ ժամանակի խնդիր ա։

Սա մի փոքր խմբի շահ չի.

֊ օպերայի բակում կոպեկներով օբյեկտ ունենալ֊չունենալու,

֊ ապօրինի ծառահատում անել֊չանելու,

֊ իրենց բարոյազուրկ տերերին վերադարձնել֊չվերադարձնելու

Սա մեր երեխաների անվտանգ ապագայի երաշխիքների ստեղծման գործընթացի սկիզբն ա։

Որևէ գիտակից մարդ, ով իր և իր երեխաների ապագան կապում ա Հայաստանի հետ, չի կարող անտարբեր մնալ։

Ազնիվ էղեք , էդ որ ռիսկը հնարավոր եղավ կառավարել ?????

֊ Սպիտակի երկրաշարժը ??

֊ Կարմիր գրքի էնդեմիկ տեսակների վերացումը ??

֊ Անտառային հրդեհները ??

֊ Սևանի ա բորբոսնելը ??

Չսխալվեք

Կարմիր գիծը ճիշտ տեղում պետք ա քաշվի։ 

Այս թեմայով
am