Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փորձագիտական որոշման մասին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ մասնավորապես ասելով հետևյալը. «Իմ՝ վարչապետ ընտվելուց հետո Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձավ ամենաքննարկվողը: Մի փուլ կար, հեղափոխությունից անմիջապես հետո, որ բազմաթիվ հանրային քննարկումներ, բաց նամակներ եղան: Հսկայական քանակությամբ նյութեր եմ կարդացել, անգամ գիշերները չէի կարողանում քնել: Այնտեղ պնդումներն այն էին, որ մենք բնապահպանական առումով կորցնում ենք Սևանն ու Ջերմուկը, մի այլ շրջանակ էլ պնդում էր, որ նման բան չկա: Ու մի պարզ հարց առաջացավ՝ լավ, հիմա ես ոնց վարվեմ, ինչո՞վ առաջնորդվեմ: Չէ՞ որ չի կարելի շարժվել էմոցիաներով: Ես հասկացա, որ պետք է ինստիտուցիոնալ լուծում գտնել: Ինձ ուղղված նամակներից մեկն այնպիսին էր, որ ես այն մակագրեցի Քննչական կոմիտեին, ինչի հիման վրա հարուցվեց քրեական գործ: Բոլոր նյութերը Քննչական կոմիտեն քննել ու դարձրել է իր համար հիմք: Գործը հարուցվել է 2018 թվականի հուլիսի 20-ին: Քննության արդյունքում Քննչական կոմիտեն պետք է պատասխան տա՝ որն է այդ պնդումներից հիմնավոր: Հաջորդ քայլով նա ներգրավում է մասնագետ գիտնականների: Մենք խնդիր ենք դնում, որ այս պրոցեսը տեղի ունենա միջազգային փորձագետների ընդգրկմամբ: Եվ ահա այս քաղաքական որոշումը, որ պետք է միջազգային փորձագետներ մասնակցեն, դրա համար հայտարարվում է մրցույթ, որի համար ՀՀ կառավարությունը բավականին խոշոր միջոցներ է ներդնում՝ շուրջ 400 հազար դոլար: Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն, հաղթել է Earth link & Advanced Resources Development (ELARD)-ը: Հաղթել է ոչ թե նվազագույն գին առաջարկած ընկերությունը, այլ առավելագույն գին առաջարկածը: Կա միջազգային բնապահպանական ընկերությունների թիմ, որը հաստատել է, որ ELARD-ը վստահելի փորձագիտական թիմ է: ELARD-ն էլ իր հերթին ներգրավել է ամերիկյան բարձրակարգ TRC ընկերությանը:

Եվ ահա ELARD-ը և TRC-ն այդ փորձաքննությունն իրականացրել են և դրանց արդյունքներն արդեն պաշոնապես պատրաստ են: Դրանց արդյունքներով արդեն կառավարության նախորդ նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հայտարարեց, որ այո, փորձաքննությունն ավարտվել է և եզրակացությունը հետևյալն է.

1. Ամուլսարի հանքի շահագործումը չի պարունակում վտանգ Սևանա լճի համար: Եթե առաջնորդվենք անգամ ամենահոռետեսական վարկածով, որ եթե հանկարծ երկրաշարժի արդյունքում կուտակված թափոնները հայտնվեն Կեչուտում, ապա դրա ազդեցությունը Սևանի վրա այնքան փոքր կլինեն, որ դրանք հնարավոր չի լինի չափել: Ասենք, այնքան, որքան Սևանին կարող է վնասել նրա ափին մեքենա լվացող վարորդը:

2. Ջերմուկի հանքային ջրերի և Ջերմուկի ջրերի համար Ամուլսարը որևէ վտանգ չի պարունակում: Սա իմ նախադրած պայմաններից մեկն էր, որ չի կարող որևէ վտանգ սպառնալ Ջերմուկին:

3. Դարբ, Որոտան, Արփա գետերի համար հնարավոր վտանգները գտնվում են կառավարելիության շրջանակներում: Ասենք, 10 միավոր աղտոտված ջրի փոխարեն այդ գետեր կմտնեն 1-2 միավոր աղտոտված ջրեր: Բայց ՀՀ կառավարութունը հարցը դրել է այնպես, որ նույնիսկ մեկ լիտր աղտոտված ջուր չպետք է մտնի շրջակա միջավայր: Դրա համար ELARD-ն առաջարկել է մեղմման 16 միջոց, որից 10-ը Lidiann Արդեն նախատեսած է եղել:

Մենք հասկացանք, որ ELARD-ի եզրակացության մեջ բազմաթիվ պրետենզիաներ կան Լիդիանի նկատմամբ տարածքի վրա ազդեցության վերաբերյալ նկարագրությունները թերի են, վստահելի չեն անորոշ են և այլն: Բայց, ըստ ELARD-ի, եթե Լիդիանը կիրառի 16 կանխարգելից միջոցները, ապա ոչ մի լիտր թունավոր ջուր չի թափվելու շրջակա միջավայր: Լիդիանը հայտարարել է որ դրանցից 10-ը ինքն արդեն կիրառել է, ևս 5-ը պատրաստ է կիրառել»:

Այս թեմայով
am