Խամենեին ներում է շնորհել ավելի քան 1000 դատապարտյալի

Գուրբան և Գադիր Հում տոնակատարությունների կապակցությամբ, որոնք այս տարի Իրանի Իսլամական Հանրապետությունում նշվելու են՝ համապատասխանաբար օգոստոսի 12-ին և 20-ին, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին համաներում է հայտարարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ներում կշնորհվի 1070 բանտարկյալի:

Համաձայն Իրանի Սահմանադրության՝ հոգևոր առաջնորդն իրավունք ունի ներում շնորհել կամ կրճատել դատապարտյալների պատիժները`Գերագույն դատարանի ղեկավարի առաջարկությամբ:

Այս թեմայով
am