Թուրքիայի իշխանությունները հարավարեւելյան քաղաքներում փոախարինել են քրդամետ քաղաքապետերին

Թուրքական իշխանությունները ահաբեկչության հետ կապված հետաքննության պատճառով հարավարեւելյան քաղաքներում՝  Դիարբեքիրում, Վանում և Մարդինում փոխարինել են քրդամետ քաղաքապետերին, հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:

Երեք քաղաքապետերը մեղադրվում են տարբեր հանցագործություններում, ներառյալ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու եւ ահաբեկչական խմբավորման քարոզչությունը տարածելու մեջ:

2016-ին Թուրքիան երկրի հիմնականում հարավարեւելյան քրդական շրջանում պաշտոններից ազատել էր տասնյակ քաղաքապետերի Քրդական աշխատվորական կուսակցության հետ կապերի կասկածանքով՝ նրանք փոխարինելով պետական ադմինիստրատորներով:

Տեղական ընտրությունների նախաշեմին նախագահ Թայիփ Էրդողանը զգուշացրել էր, որ «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից քաղաքապետերը նորից կարող են ազատվել պաշտոններից:

Այս թեմայով
am