Օդեսայում հրդեհից տուժածների կամ զոհերի թվում հայեր կա՞ն. Ուկրաինայում ՀՀ դեսպանի պարզաբանումը

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հավելել է, որ այս պահին նոր տեղեկություններ չկան:

Ժամեր առաջ դեսպանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, տեղեկացրել, որ հրդեհի հետևանքով զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ:

«Զոհերն այնքան են մոխրացած, որ առայժմ ոչ բոլորի ինքնությունն է ճշտված»,- մեզ հայտնեց դեսպանը:

Հարցին՝ հյուրանոցից տվյալներ ստացվե՞լ են, այնտեղ հանգստացող հայեր կամ ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են, Սեյրանյանը պատասխանեց.

«Ո´չ, չունենք նման տվյալներ: Նույնիսկ պարզ չէ, թե ընդհանրապես քանի հոգի են այդ պահին եղել հյուրանոցում»:

Հիշեցնենք` Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:

 

Այս թեմայով
am