«Հայոց բանակի գեներալն իր ժողովրդի վրա կրակելու հրաման չի տա». Սասուն Միքայելյան

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր օգոստոսի 17-ին  Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով 2008թ. մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու և ցուցարարների վրա կրակելու վերաբերյալ հարցին, ասել է, թե իր կարծիքով՝ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ չի տա:

 «Որպես մարտական ուղի անցած մարդ՝ գեներալն իրեն թույլ չի տա հայի վրա կրակելու հրաման տալ»,- ասաց նա:

Հստակեցնող հարցին՝ թե հրաման չի տա, եթե նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատարը հրամայի՞, Ս. Միքայելյանը նշեց. «Գերագույն հրամանատարի կողմից պահանջ դնելը չի նշանակում, որ պահանջ է դրել՝ հայի վրա խփիր»: Դիտարկմանը, թե զինվորականը կարո՞ղ է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չկատարել, ԱԺ պատգամավորն ասաց. «Ինչո՞ւ ոչ.... Քննություն ու նախաքննություն է գնում, ժամանակը ցույց կտա»:

 

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարար, այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»:

 

Այս թեմայով
am