Մեկ ուրիշ անգամ. Վարչապետը հրաժարվում է հյուրասիրություն, բայց վերցնում նվերները

Ծաղկաձորում ընթանում է «իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Վարչապետն արդեն հասցրել է շրջել տաղավարներով, խոսել արտադրողների հետ:

Այսօր վարչապետի տրամադրության մեջ կարծես թե փոփոխություն կար: Եթե նախորդ բոլոր մարզերում վարչապետը չէր հրաժարվում հյուրասիրությունից, այստեղ նա որևէ բան չհամտեսեց՝ նշելով, որ դա կանի մյուս անգամ:

Կոտայքում ևս, ինչպես մյուս մարզերում, վարչապետին նվերներ հանձնեցին: Վարչապետին նաև հանձնեցին նվեր փոքրիկ Արփիի համար: Նվերներից հրաժարվել վարչապետի մոտ դեռ չի ստացվում, արտադրողները խնդրում են ընդունել դրանք:

 

Այս թեմայով
am