«Արսենալի» մեկնարկային կազմը

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Անգլիայի առաջնության երկրորդ տուրում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը տանը կմրցի «Բարնլիի» հետ։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում է։

«Արսենալ»․ Լենո, Մեյթլանդ-Նայլս, Դավիդ Լուիս, Սոկրատիս, Մոնրեալ, Սեբալյոս, Գենդուզի, Նելսոն, Ուիլոք, Օբամեյանգ, Լյակազեթ։

«Արսենալ» - «Բարնլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։30-ին։

Այս թեմայով
am