«Ռուսաստանը չի ճանաչել ՄՄՀ-ն». Լավրովը հանդես է եկել Մերձդնեստրի՝ Մոլդովայի կազմ վերադառնալու օգտին (տեսանյութ)

Ռուսաստանը շարունակում է հանդես գալ Մերձդնեստրի՝ Մոլդովայի կազմ վերադառնալու օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի մարզում «Իմաստների տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովում պատասխանելով իրեն ուղղված հարցերին, փոխանցում է politnavigator.net-ը:

«Ռուսաստանը չի ճանաչել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը, ՌԴ-ն գործընթացի մասնակից է, որը կոչված է կարգավորելու այդ հակամարտությունը համապատասխան սկզբունքների հիման վրա: Սկզբունք №1. ՄՄՀ-ի հատուկ կարգավիճակը՝ համաձայնեցված Տիրասպոլի հետ, Մոլդովայի Հանրապետության կազմում՝ գիտակցությամբ, որ Մոլդովայի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը, այսինքն՝ ոչ մեկի կողմից չի կլանվի որպես պետություն, մնում է չեզոք կարգավիճակում, այսինքն՝ չի մտնի ռազմաքաղաքական դաշինքների մեջ»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ այս սկզբունքները համաձայնեցվել էին դեռևս 2000-ական թվականների սկզբին, և դրանց հիման վրա ստորագրման էր պատրաստ մի փաստաթուղթ՝ այսպես կոչված «Կոզակի պլանը»:

«Այն նախաստորագրվել է և՛ Տիրասպոլում, և՛ Քիշնևում, բայց վերջին պահին, արարողությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ պետք էր արդեն արարողության բոլոր մասնակիցներին հավաքվել ստորագրման, Բրյուսելից մեր ԵՄ գործընկերներն արգելեցին Մոլդովայի այն ժամանակվա նախագահ պարոն Վորոնինին ստորագրել այդ փաստաթուղթը»,- հայտնել է Սերգեյ Լավրովը:

Ըստ ԱԳ նախարարի՝ մի պարզ պատճառով արգելեցին՝ «դա կլիներ ՌԴ-ի դիվանագիտական հաղթանակը»:

Լավրովը նաև դժգոհել է «այն չափանիշներից, որոնցով առաջնորդվում են արևմտյան գործընկերները՝  ժամանակակից աշխարհի շատ ճգնաժամերի հարցում»:

Այս թեմայով
am