Վալվերդե․ Պետք է կարողանանք հաղթել նաեւ առանց Մեսիի

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկից» 0։1 հաշվով կրած պարտությունը Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։

«Առաջին խաղակեսում մենք այդքան էլ լավ չխաղացինք, չկարողացանք վերահսկել խաղի ընթացքը։ Մենք ունեցանք պահեր, բայց պետք էր ավելի ագրեսիվ լինել հարձակման ժամանակ։ Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք, բայց «Աթլետիկոն» հագեցած պաշտպանվում էր, բարդ է անցնել այդպիսի պաշտպանությունը։

Մենք սովորել ենք, որ Լիոնել Մեսին իրավիճակը փոխում է մեր օգտին, բայց մենք պետք է կարողանանք հաղթել նաեւ առանց նրա։ Նախկինում մենք անցկացրել ենք լավ հանդիպումներ առանց Մեսիի։ Ակնհայտ է, որ հիմա նրա բացակայությունը զգացվում է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» երկրորդ տուրում օգոստոսի 25-ին կընդունի «Բետիսին»։

Այս թեմայով
am