Երեւանում պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի արհեստական ինտելեկտի ստեղծած մեղեդին

Երեւանում պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտական ստեղծագործությունը: Օգոստոսի 17-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացումից մեկ օր առաջ Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին համերգ կսկսվի, որին կմասնակցեն 16 երկրներից երաժիշտներ:

«Կստեղծվի 70 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից նվագախումբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտական ստեղծագործությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ համերգին նաեւ կմասնակցի աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը:

Այս թեմայով
am