Մոսկվայում կոմունիստներն արդար ընտրությունների պահանջով հանրահավաք են անցկացնում. սպասվում են նաև միայնակ պիկետներ (ուղիղ միացում)

Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, արտոնված հանրահավաք է անցկացնում ՌԴ կոմունիստական կուսակցությունը, գրում է echo.msk.ru-ն: 

Երևանյան ժամանակով ժամը 15:00-ից էլ Մոսկվայում չարտոնված միայնակ պիկետներ կանցկացվեն: Երկու միջոցառումների պահանջն էլ նույնն է՝ արդար ընտրությունների անցկացում: Երկրորդ միջոցառման մասնակիցների պահանջն է նաև նախորդ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված և կալանքի տակ առնված անձանց ազատ արձակում:

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Սակայն նախորդ շաբաթ անցկացված հանրահավաքն արտոնվել էր իշխանությունների կողմից: 

Այս թեմայով
am