«Փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համլսարանի ռեկտորի ժամանակավոր պատոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով իր պաշտոնավարմանը:

«Իմ ամբողջ վճռականությամբ և հոգեբանական ամրությամբ հանդերձ՝ պետք է խոստովանեմ՝ երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում, բա քեզ պե՞տք է, վայելիր, էլի, կյանքդ:

ետո սկսում եմ կարդալ ուսանողների, շրջանավարտների, գործընկերների, կամ պարզապես սրտացավ մարդկանց հազարավոր գրառումները, գոհունակության ու աջակցության հզորագույն խոսքերը (կարդում եմ բոլորը՝ անխտիր) և հասկանում, որ սատանան իրապես շատ փոքրիկ է:

Սիրելիներս, ակնհայտ շնորհակալությունս պաթետիկ խոսքերով արտահայտելու փոխարեն՝ ուզում եմ ընդամենն արձանագրել հետևյալը՝ ձեր այս խոսքերը ոչ թե պարզապես կարևոր են, այլ դրանք ուղղակի ՎՃՌՈՐՈՇ են»,- գրել է նա:

Այս թեմայով
am