Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Պրիմերայի առաջին տուրի խաղում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի մկանային վնասվածք։ Նա փոխարինվել էր 37-րդ րոպեին։ Վնասվածքը ստացել էր ոչ խաղային դրվագում։ Ապաքինման ժամկետի մասին դեռ չի նշվում։

Հիշեցնենք, որ սրունքի մկանային վնասվածք ունի նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը չմասնակցեց «Աթլետիկի» դեմ խաղին։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Բիլբաոյում պարտվել է 0։1 հաշվով։

Այս թեմայով
am