Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի օդաչուն իր հետ տուն եգիպտացորենի կողր է տարել (լուսանկար)

Օգոստոսի 15-ին ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն իր հետ տուն՝ Եկատերինբուրգ յուրահատուկ հուշանվեր է տարել: Այդ մասին E1.ru պորտալին պատմել է նրա կինը՝ Նատալյան: 

Նրա խոսքով՝ իր ամուսինը վայրէջքի վայրից եգիպտացորենի կողր (початок) է վերցրել իր հետ:

Նշվում է, որ եգիպտացորենը դարձել է այս վթարային վայրէջքի խորհրդանիշը, որը, բարեբախտաբար, առանց զոհերի է ավարտվել:

Իսկ օդանավի փոքրիկ ուղևորներից մեկը ՌԴ հերոսին իր ներկած նկարն է տվել՝ մակագրելով այն:

Маленький пассажир раскрасил для Дамира рисунок и подписал: «Дяде пилоту»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում: 

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 

Այս թեմայով
am