Հայաստանում վերջին տարիներին ամենաչքարոզված բանը տղամարդկություն է. Նարեկ Մալյան

Մենք 3 ամիս առաջ ենք հիմնադրել Սև ագռավներ մոտոակումբը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՎԵՏՕ-ն մոտոերթ է կազմակերպել, որի շրջանակներում լինելու է Հայաստանի 11 քաղաքաներում: Երթը նվիրված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ:

«Տարիներ շարունակ մեր երկրում տարբեր միջոցներով քարոզվում է կանացի տղամարդը: Մենք մեր ընկերներով որոշեցինք հիմնադրել մոտոակումբ ու քարոզել բրուտալ ապրելակերպը: Այսինքն՝ տղամարդկային ապրելակերպը: Եթե հիշում եք, մայիսի 11-ին մեր առաջին երթն էր, որով քարոզում էինք տղա լինել: Այս երկրում վերջին տարիներին ամենաչքարոզված բանը տղամարդկություն է, ամենաանպաշտպան մարդը նորմալ տղամարդն է:

Այսօրվա մոտոերթը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ է: Այստեղ քաղաքական բաղադրիչ չկա: մենք կոնվենցիայի մեջ տեսել ենք շատ լուրջ ստորջրյա խութեր: Հետո խնդիրներ են առաջանալու: Մենք տեսանք, որ կոնվենցիայի վավերացման համար նաև նախապատրաստական աշխատանքներ էին տանում, բռնաբարության մասին կեղծ նամակներ էին հրապարակում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե հայկական ավանդույթի մեջ իբր հայ տղամարդիկ առիթ են ման գալիս հայ կանանց բռնաբարելու համար: Դա իրականության հետ աղերս չունի:

Քանի որ մեր ձայնը լսելի չէ, որոշեցինք այս կերպ լսելի դարձնել այն: 11 քաղաքներում իրականացնելու ենք մարդկանց իրազեկելու մոտոերթ»,-ասաց Մալյանը:

Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, նրանք կանցնեն հետևյալ քաղաքներով.

  1. Աբովյան
  2. Չարենցավան
  3. Հրազդան
  4. Սևան
  5. Դիլիջան
  6. Վանաձոր

Օգոստոսի 18

  1. Սպիտակ
  2. Գյումրի
  3. Արթիկ
  4. Թալին
  5. Աշտարակ

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով՝ Մանումենտում:

 

Այս թեմայով
am