Պետք է համոզված լինենք, որ արդյունաբերողներին չենք նստեցնում աջակցության վրա. Նիկոլ Փաշինյան

Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կետրոններից մեկն է եղել: Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել: Այսօրվա հավաքը ևս մեկ անգամ առիթ է, որպեսզի արձանագրենք՝ Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր: Այս մասին Ծաղկաձորում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում կառավարությունը մշտական շփումների մեջ է արդյունաբերողների հետ, և կառավարությունը խնդիր ունի ապահովելու պայմաներ, որոնք կզարգացնեն արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը. «Արդյունաբերությանն ու արդյունաբերողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու քաղաքականություն, ոչ թե պարզապես նստեցնում ենք նրանց աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը»:

Փաշինյանը նշեց, որ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի. «Այս ընթացքում էլ եղել են նվիրյալներ, ովքեր փոքր բջիջներ են ստեղծել: Նրանց պետք է երախտիքի խոսք ասել: Մենք որևէ կերպ չենք նստեմացնում տնտեսության մյուս ճյուղերի նշանակությունը: Որպես օրինակ կարող ենք նշել զբոսաշրջության մասին, որը կառավարության հերթական առաջնահերթություններից է: Այստեղ կան նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնց ոտքի կանգնելու հնարավորության համար մենք քայլեր ենք ձեռնարկում: Կարևոր է նաև գյուղատնտեսությունը, որի մասով ևս Կոտայքի մարզը մեծ պոտենցիալ ունի»:

Այս թեմայով
am