«Զինվորի մասին տեղեկությունը պետք է փակ լինի հասարակության համար». Արա Ալոյան

Բանաստեղծ, լրագրող Արա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, այս կամ այն պատճառով հակառակորդի տարածքում հայտնված, գերության մեջ գտնվող զինվորի մասին տեղեկությունը պետք է փակ լինի հասարակության համար. այդ ինֆոն պետք է տիրապետեն տվյալ անձի ընտանիքի անդամներն ու ՀՀ և ԼՂՀ ռազմական ու ազգային անվտանգության գերատեսչությունները: Այլապես հասարակությունն ու մասմեդիան բարբարոսաբար շահարկելու և խեղելու են ոչ միայն այդ զինվորի ու նրա ընտանիքի ճակատագիրը, այլև լրջագույն վնաս են հասցնելու Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Այս թեման դուրս է ժողովրդավարության, ազատ խոսքի, բաց տեղեկատվության տիրույթից: Եթե սխալ եմ՝ ուղղեք...»:

Այս թեմայով
am