ԵԼ․ Ամեն ինչ «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակցի մասին․ պատմում է Ալեքսանդր Կարապետյանը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմի առաջիկա մրցակցի մասին  NEWS.am Sport-ի թղթակի հետ զրույցում պատմել է ռուսական «Սոչիի» նորեկ եւ Հայաստանի հավաքականի հարձկվող Ալեքսանդր Կարապետյանը, որը մի քանի տարի հանդես է Լյուքսեմբուրգի առաջնությունում։

«Հետեւել եմ «Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքին։ Շատ ուրախ եմ, որ հաղթանակ տարավ հայկական թիմը եւ դուրս եկավ փլեյ-ֆֆ։ Սա եւս մեկ քայլ է առաջ հայկական ֆուտբլի համար։

«Դյուդելանժը» լավ թիմ է, բայց անցած տարվա կազմի նման ուժեղ չէ։

Անցած մրցաշրջանում նրանք դուրս եկան Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ Բայց մրցաշրջանի ավարտից հետո «Դյուդելանժի» առաջատարները տեղափոխվեցին «Վիրտոն», որը պատկանում է «Դյուդելանժի» սեփականատիրոջը։ Նա ցանկանում էր ուժեղացնել «Վիրտոնը» եւ դուրս բերել Առաջին լիգա, սակայն դա չհաջողվեց։ Նա ստիպված եղավ ֆինանսավորել «Դյուդելանժը»՝ երիտասարդացնելով կազմը։

Ոչ ոք չէր սպասում, որ նրանք կհասնեն մինչեւ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ։

«Արարատ-Արմենիան» ունի հաղթանակի լավ շանսեր։ Դիմակայության մեկնարկից առաջ շանսերը հավասար են՝ 50/50։ Բայց կարծում եմ, որ երեւանյան թիմը պատրաստ է դուրս գալ խմբային փուլ։ Սպասվում է հետաքրքիր դիմակայություն։

Ինչ վերաբերում է իմ ակումբային կարիերային, ապա պետք է տատիկապես հարմարվեմ ռուսական Պրեմյեր լիգային, որն անկասկած տարբերվում է Լյուքսեմբուրգի առաջնությունից։ Ես առաջադիմում եմ, եւ այդ մասին ինձ ասում է  նաեւ մարզիչը։

Մենք շատ լավ թիմ ունենք։ Մնում է շատ գոլ խփել։ Վստահ եմ, որ դա էլ կլինի»,- ասել է 31-ամյա հարձակվողը։

Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ հանդես են եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արարատ-Արմենիան» չհաղթահարեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3), իսկ «Դյուդելանժը»՝ Մալթայի «Վալետայինը»՝ (2:2, 1:1)։

Եվրոպայի լիգայում երեւանյան թիմը դուրս է թողել Ջիբրալթարի «Լինքոլնին» (2:0, 2:1) եւ վրացական «Սաբուրթալոյին» (1:2, 2:0), իսկ «Դյուդելանժը»՝ մակեդոնական «Շկենդիային» (1:1, 2:1) եւ էստոնական «Նիմյե Կալյուին» (3:1, 1:0)։

Սամվել Սուքիասյան

Այս թեմայով
am