Օգանովսկու ձերբակալության քաղաքական որոշումը կայացված է

168.am-ը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):

Ավելի ուշ` բարձրացված աղմուկից հետո, Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:

Հաղորդավարի հարցին ի պատասխան` Աթանեսյանը ասում է, որ չգիտեն, թե ով է կրակել ցուցարարների վրա, և դա ընդամենը ՀՔԾ-ի վարկածն է:

BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը շեշտում է նաև, որ եթե գեներալ Օգանովսկին մնացել է վկայի կարգավիճակում, ինքը չգիտի` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ:

Վերջում Գրիգոր Աթանեսյանը հավելում է, որ եթե ՀՔԾ-ն նման վարկած է առաջ քաշել, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am