Ադրբեջանի Սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը

Ադրբեջանի Պետական  Սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը փաստացի կասկածի տակ է դրել սեփական երկրի  ԶՈՒ կենսունակությունը:

Տարօրինակ միտքը նշվել է  «Ադրբեջան» թերթում հրապարակված Գուլիեւի հոդվածում:

Հոդվածում Գուլիեւը գովաբանում է սեփական գերատեսչությունը եւ այնքան տարվում, որ հայ-ադրբեջանական սահմանի երկու հատվածների պահպանության փոխանցումը ՊՍԾ-ին «հաղթանակլի շարունակություն» է անվանում:

«Նման կարճ ժամակահատվածում՝ 9 ամսում, կառուցվել եւ շահագործվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան 75 սահմանային կետեր, ինչպես նաեւ զորամասերի երկու համալիրներ», - պնդում է Գուլիեւը, հաղորդում է minval.az-ը: Գուլիեւի հայտարարությունից ստացվում է, որ ավելի վաղ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումները առաջադրանքը լավ չէին կատարում:

Այս թեմայով
am