Կարո Փայլանը եւ Էբրու Գյունայը ելույթ են ունեցել Արգենտինայի Կոնգրեսում

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պատգամավորներ Էբրու Գյունայը եւ Կարո Փայլանը ելույթ են ունեցել Արգենտինայի Կոնգրեսում, հաղորդում է Prensa Armenia-ն:

Նրա խոսքով՝  105 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը կարող է կրկնվել քրդերի դեմ:

«Ես շատ շնորհակալ եմ Արգենտինային  Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Շատ երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, բայց կամոքի արդյո՞ք դա մեր ցավը: Մենք արդարության կհասնենք այն ժամանակ, երբ Թուրքիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը», - նշել է պատգամավորը: Նրա խոսքով՝ միայն իսկական ժողովրդավարական Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Էբրու Գյունայն իր հերթին ասել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում  կա   գենդերային հավասարություն:

Նրա խոսքով՝ «շատ դժվար է գրեթե ֆաշիստական միջավայրում պայքարել տարբեր ժողովուրդների իրավունքների համար»:

Այս թեմայով
am