Բնապահպանը Հայաստանի փոխվարչապետին մեղադրել է Ամուլսարի հանքավայրի հարցում գործարքի մեջ

Բնապահպան Բաբկեն Հարությունյանը Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մեղադրել է Ամուլսարի հանքավայրի հարցում գործարքի մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյաների գերագնահատման:

Բնապահպանի խոսքով՝ փորձաքննությունն անցկացրել է լիբանանյան ընկերությունը: Նրա խոսքով՝ Ավինյանի գրասենյակի աշխատակցի՝ Վարագ Սիսեռյանի հայրը, Լիբանանի վարչապետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում:

«Այժմ նրանք փորձելու են շահագործել Ամուլսարը: Փորձաքննությունն իրականացվել է հանքավայրը մշակող «Լիդիան» ընկերության ներկայացրած տվյալների հիման վրա:

Պետությունը 400 հազար դոլար է վճարել փորձաքննության անցկացման համար: Փաստացի փողերը քամուն են տվել կամ յուրացրել: Քանի որ «Լիդիան» ընկերության ներկայացված տվյալների հիման վրա ով ասես կարող էր փորձաքննություն անցկացնել: Նպատակը համալիր փորձաքննության անցկացումն էր: Այժմ հանքավայրը շահագործելու քաղաքական որոշում է կայացվել»,- ասաց բնապահպանը:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում կառավարության անդամների եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նրանց ծանոթացնեն Ամուլսարի շահագործման վտանգի հետ կապված տվյալների հետ:

Այս թեմայով
am