Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանն իրենց էներգահամակարգերը միացնելու նախագիծ են մշակելու

Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը երեք երկրների էներգահամակարգերի միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասվում է «Համակարգային օպերատոր»-ի (ՌԴ էներգահամակարգի դիսպետչեր) հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակից են դարձել «Համակարգային օպերատոր»-ը («Системный оператор») ու «Ռոսցանցեր»-ը («Россети»), Ադրբեջանի կողմից՝ «Ազերէներջի»-ն, Իրանի կողմից՝ Tavanir ընկերությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է, այն ավելի ուշ տեղի կունենա: Այդ մասին լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է՝ տեխնիկական պատճառներով», - ասել էր Պեսկովը:

Այս թեմայով
am