Ի՞նչ չի կիսել Պզոն Թոխմախի Մհերի ու Արա Աբրահամյանի հետ

meganews.am – տեղեկություններրով, երեկ երեկոյան  Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք,  որի արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել բոլոր մասնակիցներին:

Ծեկռտուքի հեղինակն է օրենքով գող Արմեն Ղազարյանը՝ (ՊԶՈ), որը «ՀՈՒԿՄԱՆ» ակումբում վիճաբանել է  Մոսկվայի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քրոջորդու և Թոխմախի Մհերի սանկիկի հետ:  Ակումբում Պզոն պատվիրել է «Доля Ворвоская» երգը, իսկ Աբրահամյանի սանիկը՝ «Господа Офицеры», Պզոն պհանջել է,որ դադարեցնեն կատարումը,որը մերժվել է: Արդյունքում Պզոյի շրջապատը քսան հոգով դաժանաբար ծեծի է ենթարկել  Արա Աբրահամյանի քրոջորդուն և Թոխմախի Մհերի սանկիկին: Այնուհետև  ակումբ ժամանաել է ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումը և բերման ենթարկել բոլոր մասնակիցներին: 

Հիշեցնենք, որ «ՀՈՒԿՄԱՆ» ակումբը Երևանում հայտնի է դարձել  քրեական հեղինակությունների ծեծկռտուքների պատմություններով, նույն այնտեղից բերման էին  ենթարկել Նորատուսցի Արային ՝ պատերին բազմաթիվ կրակոցներ արձակելու համար: meganews.am-ին  նաև հայտնի դարձավ, որ Արմեն Ղազարյանը (Պզո), վերջերս նույնքան արատավոր վարքագծով աչքի է ընկել նաև Հայաստանի խոշորագույն մարզահամալիրներից մեկում:

meganews.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին, որը պաշտոնական տեղեկություն կհայտնի ավելի ուշ:

meganews.am-ը ՀՀ Ոստիկանության պաշտոնական տեսակետը  կհաղորդի  ավելի ուշ:

**Թարմացված

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին,որ երեկ Հյուսիսային պողոտայում միջադեպ տեղի է ունեցել,բերման է ենթարկվել չորս անձ,նախապատրաստվում են նյութեր:

meganews.am-ը փորձեց չճշտել,արդյո՞ք բերման ենթարկվածների թվում է Արմեն Ղազարյան (Պզոն) ,հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին,որ անուններ ասել չեն կարող:

Այս թեմայով
am