«Ադրբեջանն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել». Ռոհանի

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը:

Ռոհանիի կարծիքով՝ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների փոխայցերն արդյունավետ գործիք են հարաբերությունների ընդլայնման համար: Նախագահը նաև հույս է հայտնել, որ կարագանան երկու երկրների միջև համաձայնագրերի կատարման գործընթացները:

«Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել, և այս բարեկամությունը երկու երկրների միջև է՛լ ավելի կխորանա»,- ասել է Ռոհանին:

Իր հերթին, Ալիևն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և համագործակցությունը Թեհրանի և Բաքվի կողմից ձեռնարկվող «կանոնավոր և պատասխանատու ջանքերի արդյունքում» ընդլայնվում է:

«Ոչ մի կասկած չկա, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,- հավելել է Ալիևը:

Այս թեմայով
am