Ուրուգվայը ՀՀ-ի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է, երկու երկրները միմյանց «շատ բան ունեն առաջարկելու». Զոհրաբ Մնացականյան

Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիակա կա, ինչի մասին էլ վկայում է պաշտոնական այցը:

«Ուրուգվայը յուրքանչյուր հայի համար պարունակում է էմոցիոնալ զգացմունք, որովհեըև Ուրուգվայն այն երկիրն է, որը 1965 թ. ճանաչել է հայոց ցեղասպանությունը, իսկ հետագայում լրացուցիչ օրենսդրական ակտերով ամրապնդել ճանաչման այցը»,- ասաց Զ. Մնացականյանը:

«Ուրուգվայը եղել ու մնում է Հայաստանի ջանքերի աջակիցը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգում: Այսօր առիթ ունեցանք անդրադառնալ երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերին, վերահաստատեցինք, որ պետք է շարունակենք քաղաքական ակտիվ երկխոսությունը, կարևորեցինք 20.000-անոց հայ համայնքի դերակատարությունը Ուրուգվայում, որոնք ոչ միայն Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, այլև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը որպես հայ»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ երկու երկրները միմյանց «շատ բան ունեն առաջարկելու», ուստի ինքը առաջարկել է ստեղծել տնտեսական հարթակ անմիջական դերակատարներին միմյանց մոտեցնելու համար:

«Չնայած այն մեծ տարածությունը, որը մեզ բաժանում է, մենք չենք կարող չտեսնել այն ներուժը, որը կա մեր հարաբերությունները խորացնելու համար»,- հավելեց նա:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղված Հայաստանի ջանքերը, դիրքորոշումը: «Վերահաստատեցի, որ ԼՂ բնակչության անվտանգությունը եղել ու մնում է գերակա հարց մեր մոտեցումներում, կարգավիճակի հարցը մնում է գերակա հարց մեզ համար: Ես նշեցի, որ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար համապատասխան միջավայրի ստեղծումը եղել ու մնում է կարևոր հարց: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:

Այս թեմայով
am