«Ռեալի» դարպասապահը տեղափոխվեց «Վալյադոլիդ»

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան կշարունակի իսպանական «Վալյադոլիդում»։ 20-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալությամբ կխաղա նոր թիմում, հաղորդում է «Վալյադոլիդի» մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 14-ին Լունինը կմարզվի նոր թիմում, այնուհետեւ կմասնակցի մամուլի ասուլիսի։

Անցած մրցաշրջանը Լունինը վարձակալությամբ անցկացրել էր «Լեգանեսում»։

«Վալյադոլիդի» հիմնական դարպասապահը «Բարսելոնայի» ակադեմիայի սան Ժորդի Մասիպն է։

Այս թեմայով
am