Վիրաբուժական ձախողում. Անգլիայում թոշակառուի ատամների պրոթեզը 8 օր շարունակ մնացել է վերջինիս կոկորդում (լուսանկարներ)

Անգլիայում 72-ամյա տղամարդու ատամների պրոթեզը վիրահատությունից հետո մնացել է վերջինիս կոկորդում և 8 օր շարունակ չի հայտնաբերվել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Տղամարդու որովայնի պատի մեջ բարորակ ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ վիրահատող բժիշկները հարկ չեն համարել վիրահատության ընթացքում հանել տղամարդու արհեստական մասնակի ատամնաշարը:

Վեց օր անց տղամարդը հիվանդանոց է վերադարձել բերանում արյուն հայտնաբերելուց և շնչառության ու կուլ տալու դժվարությունների բողոքով, որի հետևանքով, ինչպես նա է ասել, չի կարողացել կոշտ կերակուրներ ուտել:

Հիվանդի առաջին այցելության ժամանակ բժիշկները չեն կարողացել հայտնաբերել տղամարդուն անհանգստացնող խնդիրների պատճառը և նրան հակաբիոտիկներով բերանի ողողումներ են նշանակել: Սակայն երկու օր անց նա վերադարձել է ավելի ծանր գանգատներով, որից հետո հոսպիտալացվել է ասպիրացիոն թոքաբորբի կասկածանքով:

Ի վերջո, ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդու ձայնալարերի մոտ կիսաշրջանաձև օբյեկտ կա:

Հաղորդվում է, որ դրանից անմիջապես հետո թոշակառուին տեղափոխել են վիրահատարան և կոկորդից դուրս բերել պրոթեզը: Նա ևս 6 օր մնացել է հիվանդանոցում, սակայն ի վերջո ապաքինվել է:

Հաղորդվում է, որ դեպքը տեղ է գտել բրիտանական բժշկական ամսագրում, որտեղ կոչ է արվում բժիշկներին  ցանկացած վիրահատությունից առաջ անպայման հանել հիվանդների արհեստական ատամնաշարերը:

 

The X-ray showed a semicircular object lying across the man's vocal cords.

a person posing for the camera: An X-ray of the dentures stuck in the pensioner's throat. Pic: BMJ/PA Wire

Այս թեմայով
am