«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերադարձրել 1 մլրդ դրամ

«Սպայկա» ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափը` տույժերով հանդերձ, նախնական կազմում է շուրջ 10 մլրդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամը:

Այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: «Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները նույնպես բավական բարդ և ծավալուն են, ինչը ժամանակ է պահանջում:

Ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամ, սակայն կատարված վերահաշվարկների արդյունքում այս պահի դրությամբ, որը, բնականաբար, վերջնական չէ, ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը, տույժերով հանդերձ կազմում է մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը: 

Այս թեմայով
am